Հաջողության նոտա

Գործարար Սվետլանա Մուրադյանի «հաջողության բանաձևը» բնությանը մոտ լինելն է․ «Հաջողության նոտա»

Չնայած ծնողները ցանկանում էին, որ դուստրը բժիշկ դառնա, նա ընտրեց լեզվագետի ուղին, իսկ մագիստրոսական ծրագիրը լրագրության ուղղությամբ էր: Աշխատանքային ուղին սկսել է թերթերին թղթակցելով, այնուհետև հեռուստատեսային տարբեր նախագծերում աշխատել է որպես համակարգող և լրագրող։

Տեսակով «անհանգիստ», փոփոխություններ սիրող Սվետլանան կանգ չառավ նույնիսկ ընտանիք կազմելուց և որդու ծնունդից հետո: Աշխատելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում երևանյան եռուզերից հեռու՝ Լոռվա Դեբետ գյուղում, նա նաև հիմնեց «Դեբատուն» ընտանեկան բիզնեսը:

Back to top button