

«Դաշնակահարի նվագը բաղկացած է առողջ բանականությունից, հոգուց և տեխնիկական կարողություններից և երեքն էլ պետք է հավասարապես զարգացած լինեն: Առանց առողջ բանականության, դու հաջողություն չես ունենա, առանց տեխնիկայի դու պրոֆեսիոնալ չես համարվի, առանց հոգու ՝ դու պարզապես սարք ես՝ մեքենա»։
Դաշնակահար, որի անկրկնելի կատարումը լսելուց հետո Ռախմանինովը իր 3–րդ կոնցերտը հանձնեց նրան, նոտաթերթի վրա գրելով «Լավագույն դաշնակահարին»։
Նրա համերգներից շատ առաջ երկար հերթեր էին գոյանում։ Դահլիճի պատերից դուրս էլ մարդիկ հավաքվում էին, անգամ մագլցում աստիճաններով դեպի համերգասրահների պատուհանները, նրան գոնե հեռվից տեսնելու ու լսելու համար։
Նրան լսում էին ինքնամոռաց, արցունքն աչքերին։
Կատարման անզուսպ կիրքը, բարձր տեխնիկան, զգացմունքայնությունը, ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանությունները հմայում՝ ավելի ճիշտ հիպնոսացնում էին ունկնդիրներին։
Հաղթական հրավառություն հիշեցնող համերգները Հորովիցին ուղեկցել են ամբողջ կյանքի ընթացքում։