ԿարևորՀասարակություն
Վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը ծայրահեղ ծանր է


Նախօրեին հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Երեկ պաշտպանության նախարարությունը հայտնեց՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։