ԿարևորՀասարակություն

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը:

Հայկական կողմը պահանջում է ապահովել միջանցքով երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել անցումը, որը ներկայումս անհնարին է «էկոակտիվիստներ» ներկայացող անձանց կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետևանքով:

Հունվարի 31-ին նախատեսված «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» նիստում քննարկվելու է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:

Back to top button