ՀՀ ԱԳՆ–ն մտահոգված է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու հայերի դեմ հարձակումների առիթով


ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է վերջին օրերին Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերով։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մենք խորապես մտահոգված ենք Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին նկատմամբ վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք ուղղված են Հայոց պատրիարքարանի և Հին քաղաքի հայ բնակիչների դեմ»,– գրել է նա։
We are deeply concerned by recent acts of violence and vandalism targeting Christian religious institutions in #Jerusalem including #Armenian Patriarchate and the Armenian residents of the Old City.
— Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) January 30, 2023
Նախօրեին մի խումբ մարդիկ Երուսաղեմում փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել խաչակիր ու ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։