ԿարևորՄիջազգային

Անօդաչու թռչող սարքի հարված Իրանի ռազմական գործարանին. ԶԼՄ-ները գրում են Իսրայելի ներգրավվածության մասին

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի բանակը հետ է մղել երեք անօդաչու սարքի հարձակում Սպահան քաղաքի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ինչպես BBC.com-ն է գրում, ըստ արեւմտյան լրագրողների տեղեկությունների, որոնք պաշտոնապես չեն  հաստատվել, հարձակման հետեւում կանգնած է եղել Իսրայելը։

Իրանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հարձակումը հաջող չի եղել. երեք անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ևս երկուսը պայթել են։

Tasnim լրատվական գործակալությունը առաջինն է հայտնել անօդաչու թռչող սարքի հարձակման մասին կենտրոնական Սպահան նահանգում գտնվող ռազմական զինամթերքի գործարանի վրա։ ԻՌՆԱ-ն նաև հաղորդել է, որ Արևելյան Ադրբեջան նահանգի Շահիդ Սալիմի քաղաքում հրդեհվել է շարժիչային յուղի խոշոր գործարանը: Տեղեկություններ կան նաև Իրանի արևմուտքում գտնվող Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում պայթյունի մասին, Համադան (երկրի արևմուտք) և Ռեշտ (հյուսիս) քաղաքներում պայթյուններ և հրդեհներ են եղել:

Սակայն իսրայելական Jerusalem Post թերթը, վկայակոչելով արեւմտյան հետախուզական կառույցների լավատեղյակ աղբյուրները, հայտնում է, որ հարձակումը չափազանց հաջող է անցել։

Ամերիկյան The Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին, գրում է, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է նաեւ Reuters-ը։

Արաբական Al Arabiya լրատվական հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրանում՝ ոչնչացնելու համար ռազմական արդյունաբերությունը։

Իսրայելը չի ​​մեկնաբանում այս հայտարարությունները։

Back to top button