Հատուկ նախագիծ

Տնտեսագետ Անահիտի շոկոլադե «երազանքը»․ «Հատուկ նախագիծ»

Տնտեսագետ Անահիտ Բեյբությանը թվերի հետ աշխատելը փոխարինեց շոկոլադով, երբ հասկացավ, որ ստեղծագործական ընթացքն իր համար ավելի կարևոր է, քան ֆինանսները:

Մինչև հիմա էլ այդպես է առաջնորդվում՝ նախ պատվիրատուի գոհունակությունն է ընդունում, հետո միայն անցնում ֆինանսական հաշվարկներին:

Երբ դեռ իր երազանքով չէր զբաղվում շոկոլադ շատ էր ուտում, բայց հիմա, երբ անդադար արտադրամասում է ու օգնում է աշխատակիցներին պատրաստել ձեռագործ շոկոլադները, սկսել է չուտել:

Բիզնեսն արդեն ինքնաբավ է, բայց դեռ լիքը բաներ ունի անելու: Ոչ ինքը, ոչ ընտանիքի անդամները լուրջ չէին վերաբերվում բիզնեսին մինչև այն պահը, երբ հասկացան, որ խանութներում ու սուպերմարկետների դարակաշարում իրենց տուփերը վերջանում են, որովհետև իրենց երազանք-շոկոլադի հետևից եկողները շատ են:

Անահիտը երազում է փոքրիկ սրճարան ունենալ, ու քանի որ իր մտքերը իրականանալու հատկություն ունեն, հավանաբար մյուս երազանքը՝ կանաչ գունավորմամբ, սարերի հետևում չէ:

Back to top button