ԿարևորՄիջազգային

Սպահանում տեղի ունեցած պայթյունը Իրանի ՊՆ-ը կապում է անօդաչու թռչող սարքի հարձակման հետ

Իրանի պաշտպանության նախարարության զինամթերքի արտադրության կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ սյսօր հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ռազմական գերատեսչությանը։

«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում (Երեւանի ժամանակով 23:00-ին) անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Դրանցից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, իսկ մյուս երկուսը հարվածել են պաշտպանական թակարդներին ու պայթել։

Հայտարարության մեջ նշվում է, որ «ձախողված հարձակման պատճառով զոհեր և վիրավորներ չեն եղել և փոքր վնասներ է պատճառել»։

Անօդաչու թռչող սարքերի ծագման և հարձակման պատճառների մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։

Back to top button