ԿարևորՀասարակություն

Ավտոպահեստամասերի շուկայի պահեստում բռնկված հրդեհը մարվել է

Հունվարի 29-ին, ժամը 13:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում՝ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 15:36-ին: Պահեստում (300 քմ) այրվել է շինանյութ։ Տուժածներ չկան։

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանը:

Back to top button