

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին, Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է վարչապետը։
Ըստ վարչապետի՝ Եգիպտոսի նախագահի հետ հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող բանակցությունները շարունակել են նաև ընդլայնված կազմերով հանդիպմանը: