ԿարևորՀասարակություն

47 օր ընտանիքներից կտրված արցախցի երեխաները տուն են վերադարձել

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 48-րդ օրվա տեղեկագիրը (27.01.2023 թ. դրությամբ):

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները երեկ Հայաստանից տեղափոխվել են Արցախ։

Ադրբեջանական կողմի ահաբեկչական գործողությունների պատճառով դեռևս չլուծված է մնում հարյուրավոր իրարից բաժանված ընտանիքների հարցը:

Օրվա վիճակագրական թարմացումներ

  • 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 13 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 174 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 18 800 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Back to top button