ԿարևորՀասարակություն

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումն ընդունվել է 1992 թվականի հունվարի 28-ին։

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվել է որպես ոչ աշխատանքային օր։

Կազմավորման տարբեր փուլերով անցած Հայկական բանակում զորքերի մարտունակության բարձրացման, վերազինման, անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման ուղղությամբ մշտապես աշխատանք է իրականացվել։ Գիտակցումը, որ բանակը երկրի անվտանգության առաջին երաշխավորն է, ստիպում է բանակաշինության ընթացքը դարձնել արդյունավետ, իրականացնել բարեփոխումներ, ստեղծել 21-րդ դարին հարիր մարտունակ բանակ:

Back to top button