ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երկու հարյուր քսան հոգանոց մեր ջոկատից մնաց քառասունվեց հոգի․ Կարեն Հունանյան․ «Կյանքին ասել այո՛»

«Մի քիչ չար տղա եմ եղել, շատ բաների միջով եմ անցել։ 21 տարեկանում ամուսնացել եմ, երկու տղա ունեցել»։ Կարենի երկու տղաներն այժմ Արցախում են․ մեկը պայմանագրային զինծառայող է, իսկ կրտսերը, ինչպես հայրն է ասում, ավագ եղբորից անբաժան է։ «Տղաներս էլ են իմ հետքերով գնացել, ինչի համար հպարտանում եմ»,-ասում է Կարենը։

Կարեն Հունանյանը ծնվել է 1978 թվականի  մարտի երկուսին Երևանում։ Առաջին արցախյան պատերազմին տարիքով դեռ փոքր էր ու ընդամենը հիանում էր մեր հերոսներով՝ Մոնթեով, Ազգալդյանով ու Վազգեն Սարգսյանում։ Իսկ 44-օրյա պատերազմին՝ առանց երկար-բարակ մտածելու, կամավորագրվեց ու սեպտեմբերի 29-ին Արցախ մեկնեց Մալաթիայի աշխարհազորային  կամավորական ջոկատի կազմում։

Կռվել է հիմնականում Հադրութի տարածքում, երկու անգամ վիրավորվել է։ Իսկ հիշողության չջնջվող պատկերներում զոհված ընկերներն են՝ Գեղամը, Մարատը, Տիգրանը, Չուգուն Աշոտը, Թորգոմը… «Երկու հարյուր քսան հոգանոց մեր ջոկատից մնաց քառասունվեց հոգի»,-ասում է Կարենը։ Ի դեպ, ինչպես մեզ պատմեց 44-օրյա պատերազմի մասնակից նրա ընկերը, զոհված երեք ընկերներին Կարենն անձամբ է հանել մարտի դաշտից, և  նրա շնորհիվ է, որ նրանք այժմ Եռաբլուրում են։ «Պատերազմից հետո վրեժ ունեմ, թուրք տան ձեռքս, չգիտեմ, թե ինչ կանեմ»,-ասում է մեր հերոսը։

Back to top button