ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ում 20 տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել է «Save Karabakh» կոալիցիան

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջնորդությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձևավորվել է «Save Karabakh» կոալիցիան, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից: 

Նախաձեռնությունը Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներինն է՝ Ֆրենք Փալոն, Գուս Բիլիրակիս, Ադամ Շիֆ, Դավիթ Վալադաո, որոնց միացել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը։ Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրվել Արցախի շրջափակման ադրբեջանական քաղաքականությունը դատապարտող երկկուսակցական բանաձև։

«Save Karabakh» կոալիցիայի մասին հայտարարությունը հրապարակվել է հունվարի 27-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին մասնակցել են ԱՄՆ կրոնական ազատության հարցերով նախկին դեսպան, սենատոր Սեմ Բրաունբեքը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ։ Մասնակցել են նաև կոալիցիոն կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնավորապես «Միջազգային և կառավարական հարցերով անգլիական գրասենյակից», Բարոնուհի Քերոլայն Քոքսի կողմից հիմնադրված «ՀԱՐԹ կազմապերպությունից», «Խոցելի ժողովուրդների նախագծից», “Genocide watch”-ից, «Հունա-ամերիկյան առաժնորդության խորհրդից», «Ի պաշտպանություն քրիստոնյաների» և այլ կազմակերպություննից։ Կոալիցիային միացած կազմակերպությունների ընդհանուր թիվը քսան է։

Իր ելույթում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը արձանագրել է․ «Սա բազմազան կոալիցիա է՝ նպատակ ունենալով փրկել Արցախը։ Մենք ուս ուսի կանգնած ենք մեր կոալիցիայի հետ և համերաշխ ենք Կոնգրեսի մեր ընկերների հետ, ովքեր առաջ են մղում ապաշրջափակման օրենսդրություն, որը նախատեսվում է ներկայացնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այժմ, առավել քան երբևէ, հայ և դաշնակից ամերիկացիները պետք է ոտքի կանգնեն և բարձրաձայնեն իրենց ձայնը»։

Back to top button