ԿարևորՀասարակություն

Ստեփանակերտի գազալցակայանները այս գիշեր կաշխատեն

Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները հունվարի 27-ի գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված գազի մասնակի մատակարարմամբ, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Շրջափակման ընթացքում՝ դեկտեմբերի 12-ից ի վեր, Արցախում գազամատակարարումն ադրբեջանական կողմի միջամտության պատճառով բազմիցս խափանվել է և վերականգնվել մասնակի մատակարարմամբ։

Back to top button