ԿարևորՀասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել տաքսու վարորդների նկատմամբ

Այսօր՝ հունվարի 27-ին,  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։

Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։

Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզվորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։ 

    Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝

  • մինչև յոթ տարվա արտադրության.
  • սպիտակ հիմնագույնի.
  • գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
  • ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
  • «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

 ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝  տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող  վարորդներին․

Համապատասխան լիցենզի չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝  50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

Back to top button