Հաջողության նոտա

Բժիշկ, ստեղծագործող կամ ուսուցիչ պետք է ծնվել․ Սուսաննա Դավթյան. «Հաջողության նոտա»

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի դոցենտ, «Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը, ապրելով անվանի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի հարևանությամբ, նրանից ոգեշնչված՝ ցանկացել է դերասանուհի դառնալ, սակայն, ունենալով մաթեմատիկական և միաժամանակ լեզվաբանական գիտելիքներ, ընտրել է ԵՊՀ-ի կիրառական լեզվաբանության, մեքենական թարգմանության նորաբաց բաժինը։

Սուսաննա Դավթյանը ավելի քան 75 գիտական աշխատանքների հեղինակ է՝ հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում։ Առաջիկայում լույս կտեսնի նրա հեղինակած՝ բիոէթիկայի ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի մասին աշխատությունը: 2008 թ․-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, «Հայֆա» միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչն է։

Back to top button