ԿարևորՀասարակություն

Արցախում փայտի վառարաններ են տեղադրում․ բնակիչներին տրամադրվել է վառելափայտ

Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։

Այդ հարցում պետությունը, իր սուղ հնարավորությունների սահմաններում, աջակցել է բնակչությանը, ասված է Արցախի օպերատից շտաբի՝ շրջափակման 47-րդ օրվա տեղեկագրում:

Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։

Երեկ Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը վերականգնվել է: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը դադարեցվել է: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Ադրբեջանական կողմը, գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակի վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։

Back to top button