ԿարևորՀասարակություն

Փորձ է արվել ՀՀ ներմուծել չհայտարարագրված բնական մորթե մուշտակներ

Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. փորձ է արվել ՀՀ ներմուծել 10 տարբեր տեսակի և չափի չհայտարարագրված բնական մորթե մուշտակներ։

Օրերս Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։

Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` մաքսային ծառայողները քաղաքացուն «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի, որտեղ մաքսային հսկողության են ենթարկվել նրան պատկանող ուղեբեռները:

Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ուղեբեռներում հայտնաբերվել է 10 տարբեր տեսակի և չափի չհայտարարագրված բնական մորթե մուշտակ:

Նշանակվել է շուրջ 250 հազար ՀՀ դրամի չափով տուգանք` չհաշվարկված մաքսային վճարների ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:

Back to top button