Վերնատուն

Հայազգի մշակութային գործիչները՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ․ «Վերնատուն»

Բանասեր, հայագետ, գրող Արծվի Բախչինյանի հետազոտական հետաքրքրությունների կենտրոնում երկար տարիներ համաշխարհային մշակույթում ու արվեստում մեծ ներդրում ունեցող հայերն են: Երկու տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, համահեղինակ ու խմբագիր։

Ովքե՞ր են համաշխարհային մշակույթի հայազգի գործիչները, ինչո՞ւ է կարևոր նրանց անձն ու գործը լուսաբանել։

«Մենք պիտի կրկին և կրկին խոսենք աշխարհի հանրահայտ հայերի մասին՝ ցույց տալու համար, որ քաղաքակրթությանը մեր նպաստը բերող և բերած ազգ ենք, որը երբեք տաղանդների պակաս չի ունեցել», – ասում է Արծվի Բախչինյանը։

Անցյալ տարի լույս տեսան Արծվի Բախչինյանի «Ռուբեն Մամուլյան․ արվեստագետը և հայը» մենագրությունը, սփյուռքահայ պատմաբան, բանասեր Վարդան Մաթեոսյանի հետ համահեղինակությամբ, ինչպես նաև «Աշխարհի կինը․ Արմեն Օհանյան շամախեցի պարուհին» և «Վահագնի ծնունդը աշխարհի 50 լեզուներով» գրքերը՝ արվեստաբան Հայկ Ավագյանի հետ համահեղինակությամբ։

Արդյո՞ք կարևոր է, որ նրանք հայ են, թե՞ կարևոր է նրանց մասնագիտական փորձառությունը։ Արծվի Բախչինյանը երկուսն էլ կարևորում է։

Ռուբեն Մամուլյանի մասին իր աշխատանքը գնահատեց թե՛ կինոգիտական աշխատություն, թե՛ բանասիրական՝ բացահայտելով, որ Մամուլյանը Հովհան Օձնեցի կաթողիկոսի սերնդից է։

Մենագրության մեջ ամբողջացրել է կենսագրությունը, ստեղծագործությունների վերլուծությունը՝ արդյունքում ստանալով, ինչպես ինքն է ասում, արվեստաբանական- բանասիրական աշխատություն, որն առաջինն է հայերենով։

«Մենք այն սերմերն ենք, որոնք կարիք ունեն լայն դաշտերում ծլելու ծաղկելու, փարթամանալու», – ասում է Արծվի Բախչինյանը։

Back to top button