ԿարևորՀասարակություն
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ


Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հունվարի 19-ին հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասի կացարանում. զոհվել է 15, վիրավորվել 3 զինծառայող։
Հունվարի 19-ին ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի էր ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել է 15, այնվածքներ է ստացել 3 զինծառայող։