Հայագիտակ

175 տարի առաջ Աբովյանը դուրս եկավ տնից ու քայլեց դեպի անմահություն․ «Հայագիտակ»

Այս տարի կրկնակի նշանակալից է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի համար։ Նրա անհետացման 175-ամյակն է և Քանաքեռի տուն-թանգարանի 80-ամյակը։ Որքան էլ որ խոսվել ու ասվել է նրա մասին, միևնույն է, մեծ հայորդու լայն լուսավորչական գործունեությունը շատ քչերին է հայտնի։

Գրող, բանաստեղծ, ուսուցիչ, լեռնագնաց, գյուղատնտես, առաջին գրադարանի հիմնադիր, առաջին օթերևութաբանական կայանի հիմնադիր, ազգագրագետ։

Ո՞ր մեկն ասես։ Դորպատի համալսարանից նա վերադարձավ հայրենիք գիտելիքների հսկայական պաշարով, թեպետ նրան խնդրում էին մնալ ու դասախոսել նույն համալսարանում։

Ինչպիսին իր ճակատագիրն էր, այնպիսին էլ նրա արձանի պատմությունն է․ «Դա մի իսկական, արկածներով լի ոդիսական է»,- ասում է թանգարանի տնօրեն Սյուզան Խոջամիրյանը։

Տարին խոստանում է հետաքրքիր լինել թանգարանի համար։ Նախատեսված են հետաքրքիր միջոցառումներ։

Back to top button