

Նա ծնվել է 1923 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1930 թվականին ընտանիքով տեղափոխվել է ծնողների ծննդավայր՝ Եղեգնաձորի Մարտիրոս գյուղ,1933 թվականին՝ Երևան։
1937-1941 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, աշակերտել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լևոն Կարախանին, միաժամանակ ուսանել կոնսերվատորիային կից Արևելյան ստուդիայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուրգեն Միրզոյանի դասարանում։
1939 թվականին Արամ Մերանգուլյանի հրավերով ընդունվել է Ռադիոյի ժողգործիքների անսամբլ։
1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին՝ հայկական 409 հրաձգային դիվիզիայի կազմում, եղել տոպոհետախույզ, միաժամանակ ղեկավարել է գնդի ժողգործիքների անսամբլը։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի մեդալներով և շքանշաններով։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, քամանչահար, Հայրենական պատերազմի մասնակից Խաչատուր Ներսիսյանի մասին։