

Հունվարի 8-ին Չինաստանը չեղարկեց կորոնավիրուսի դեմ ամենակարևոր սահմանափակումներից մեկը: Երկիր մտնողների համար հանվեց պարտադիր կարանտին անցնելու փուլը:
HSBC բանկի դիտարկմամբ՝ Չինաստանում սպառման և ներդրումների վերականգնումը 2023թ.-ին կարող է դառնալ համաշխարհային տնտեսության աճի ամենակարևոր գործոն:
Արաբական Միացյալ Էմիրությունները և Հնդկաստանը նախնական բանակցություններ են վարում իրենց ոչ նավթային առևտուրը հնդկական արժույթով իրականացնելու հարցի շուրջ: Հնդկական ռուփիով առևտուրը կնշանակի կտրուկ շրջադարձ ԱՄՆ դոլարից: