Հաջողության նոտա

Պայքարի միջոցով՝ դեպի հաղթանակ․ Մհեր Մկրտչյանի «Հաջողության նոտան»

Նրա համար հաջողությունը պայքարի միջոցով ձեռք բերած հաղթանակն է։ Բացի բիզնես գործունեությունից կարևոր է համարում հայանպաստ աշխատանքը՝ հատկապես մարզերում:

Wine time գինու բար-խանութի և Team Time հարթակի հիմնադիր տնօրեն Մհեր Մկրտչյանը կարևորում է թիմային աշխատանքը։

Նրա բոլոր նախաձեռնությունների թիմերը ծառայում են միևնույն գաղափարին և ստեղծում մեկ ամբողջական մեծ թիմ: Սեփական գաղափարների հետևից համառորեն գնալը դարձել է նրա համար ճիշտ ուղի: Ասում է՝ հաջողության հասնելու համար կարևոր է մասնագիտական ճիշտ ընտրություն կատարել և ճիշտ տեղում լինել:

Սիրում է ավելի շատ գործ անել, քան խոսել: Փորձում է հասկանալ երիտասարդներին և մասնագետների ու ծրագրերի միջոցով նրանց գիտելիքներ և հնարավորություններ տալ:

Back to top button