ԿարևորՀասարակություն

Վայոց ձորի մարզում կայացել է ձմեռային զորակոչի երրորդ հավաքը

Վայոց ձորի մարզում կայացել է ձմեռային զորակոչի երրորդ հավաքը: Զորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, զինվորականներ, հոգևորականներ:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարեմաղթանքի իր խոսքում նշել է, որ երկրի սահմանների պաշտպանությունը յուրաքանչյուր երիտասարդի սուրբ պարտականությունն է հայրենիքի նկատմամբ, իսկ սեփական օջախի անդորրը պահպանելու գործը՝ սրբազան պարտք:

Մարզպետը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկներին:

«Ձեզ պահպանեք, տղանե՛ր, մենք անհամբեր սպասում ենք ձեր բարի վերադարձին»,- բարեմաղթանքի խոսքը պատգամով ավարտեց Արարատ Գրիգորյանը:

Նորակոչիկներին բարի ճանապարհ և անփորձանք ծառայություն է մաղթել Հերմոնի հիմնական դպրոցի զինղեկ Ռուբիկ Բաղդասարյանը :

Օրհության կարգ է կատարել Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը:

Բանակում զինվորական կարգ ու կանոնի պահանջներին է ծանոթացրել ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:

Վայոց ձորից հերթական հավաքի նորակոչիկերը մեկնել են համալրելու հայոց բանակի շարքերը:

Back to top button