Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են աշխատանքը․ գազամատակարարումը մասնակի վերականգնվել է


ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրեց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով:
Ստեփանակերտում և Արցախի շրջաններում գազալցակայանների աշխատանքը դադարեցվել էր երեկ։
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։