ԿարևորՀասարակություն

Կարևորվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համապատասխան ծառայությունների տրամադրումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր նախարարությունում ընդունել է ԵՄ SOCIEUX+ ծրագրի փորձագետներ Ստատիս Տրայանտաֆիլոուին և Անդրեաս Կարիստինոսին։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ծրագրի շրջանակում փորձագետների կողմից իրականացված աշխատանքի արդյունքները․ վերջիններս ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկներն անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև բժիշկների և հարբժիշկների մասնակցությամբ վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։

Երկուստեք ընդգծվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված կարիքին համապատասխան ծառայությունների տրամադրման, մոնիթորինգի և գնահատման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը։

Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ SOCIEUX+ ծրագրի փորձագետներին՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման նախամեկնարկային փուլում ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Վերջիններս հույս են հայտնել, որ ծրագրի շրջանակում համատեղ իրականացված աշխատանքները ցանկալի արդյունք կարձանագրեն։

Back to top button