ԿարևորՔաղաքական

ԱԽ քարտուղարը Լիտվայի նախագահի խորհրդականին է ներկայացրել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Հունվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: 

ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։

Ա. Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Back to top button