ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մարդու կյանքից թանկ միայն հայրենիքն է․ Հայկ Մնացականյան․ «Կյանքին ասել այո՛»

Հայկ Մնացականյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 17-ին Մեղրիի շրջանի Ագարակ քաղաքում, զինվորականի ընտանիքում։ Ավելի ուշ հայրիկի ծառայության բերումով ընտանիքը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաք։

Մինչ զորակոչվելն ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ։ Զորակոչվել է 2020 թվականի օգոստոսի 2-ին, ծառայել է Էջմիածնի ինժեներա-սակրավորային գումարտակում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական։ Հայկի հարազատ եղբայրը՝ Սպարտակը այդ ընթացքում ժամկետային ծառայություն էր իրականացնում Մատաղիսում։

Նոյեմբերի 3-ին Սպարտակի հետ հեռախոսազրույցը վերջինն էր․ Հայկի եղբայրը զոհվեց նոյեմբերի 9-ին, անօդաչուի  հարվածից։ «Մարդու կյանքից թանկ միայն հայրենիքն է»,-ասում է Հայկը, որն այսօր ապրում է Աբովյան քաղաքում, շարունակում ուսումը ԵՊՀ-ում։

Back to top button