Բիզնես բանաձև

Համատեղ ճգնաժամերը կարող են դառնալ նոր միտում․Դավոսի ֆորումի փորձագետներ․ «Բիզնես բանաձև»

Համաշխարհային տնտեսական համաժողովի փորձագետները եկել են եզրակացության, որ «մարդկությունը մուտք է գործում ճգնաժամերով լի մի նոր մռայլ աշխարհ»:

Ըստ նրանց, երբ սպառվում է կայունությունը և ավելանում են ցնցումները, աշխարհում մեծանում է համատեղ ճգնաժամերի հավանականությունը։

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի կարծիքով՝ այս տարի համաշխարհային տնտեսության շարժման հետագիծը «կհասնի իր ստորին սահմանին, ինչից հետո կսկսվի աշխուժացման փուլը»:

Նրա մեկնաբանմամբ՝ մոլորակի տնտեսության աճը կարագանա արդեն 2024 թվականին։

Back to top button