ԿարևորՀասարակություն

Անընդունելի է միջազգային հանրության վերաբերմունքը, որը հանգեցնում է արցախցի երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին:

Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը:

Պաշտպանը նշել է, որ անընդունելի է միջազգային հանրության կողմից ցուցաբերած անգործունյա վերաբերմունքը, որը հանգեցնում է Արցախի տասնյակ հազարավոր երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների կոպիտ խախտմանը, և կոչ արել նշված կազմակերպություններին և դերակատարներին կոչերից և դատապարտումներից անցնել կոնկրետ հասցեական քայլերի և հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին 1989 թ. կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին: 

Back to top button