Վերնատուն

Մեզանից յուրաքանչյուրն այսօր մեդիա է․ «Վերնատուն»

Ինչպիսի՞ն է մեդիա մշակույթը մեր օրերում, ինչո՞ւ չենք վստահում մեդիա ինստիտուտին, ի՞նչ են իրենցից ներկայացնում կեղծ լուրերը (fake news) և «հետճշմարտության » դարաշրջանը։

Սոցիոլոգ, հետազոտող Անահիտ Հակոբյանն ասում է, որ թվային տեխնոլոգիաների ու սոցիալական մեդիայի շնորհիվ վերջին տասնամյակի ամենամեծ մշակութային ազդեցություննեիրց մեկը տեղեկատվություն սպառելու մշակույթի ու սովորույթների փոխակերպումներն են։

Ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը տեղեկատվություն սպառում է սոցիալական մեդիայում։

«Մարդիկ չեն մտնում լրատվական կայքեր, նորություններին ծանոթանալու համար, այլ ուղղակի թերթում են ֆեյսբուքյան լրահոսը, սա բոլոր տարիքային խմբերի մոտ է և սա իհարկե, գլոբալ միտում է», – ասում է Անահիտ Հակոբյանը։

Մարդիկ այսօր մի կողմից սպառում են տեղեկությունը, մյուս կողմից մեդիայի նկատմամբ տոտալ անվստահություն կա։ Ինչո՞ւ են մարդիկ օգտվում մի տեղեկատվական աղբյուրից, որն անվստահելի է։

«Այստեղ սովորության հարց կա, մենք ունենք որոշակի սովորություններ ու արարողակարգեր․ օրինակ՝ առավոտյան արթնանալով՝ մարդը ստուգում է իր ֆեյսբուքը, ընդմիջման ժամին՝ նույնպես։ Եթե մարդիկ չեն վստահում մեդիային, սա տեսանկյունից»։

«Եթե մարդիկ սոցիալական տիրույթում են, այսպես, թե այնպես ազդում են օնլայն ցանցի վրա և շատ հաճախ չեն գիտակցում այն պատասխանատվությունը, որն ընկնում է իրենց վրա ինչ- որ տեղեկություն տարածելիս, մանավանդ եթե հետևորդներ շատ ունի։ Ինչ որ բան կիսվելուց պիտի հաշվի առնենք, թե ինչ ազդեցություն կունենա այն մեր օն լայն շրջապատի վրա։ Մարդիկ ինչքան ավելի շատ նեգատիվ տեղեկություն տեսնում, ավելի շատ են նեգատիվը տարածում և նեգատիվ գրառումներ անում, այս ամենը մենք դեռ չգիտակցված ենք անում, մենք չենք գիտակցում, որ մեզանից յուրաքանչյուրն այսօր մեդիա է, և մենք նույնպես ունենք այդ ազդեցության հնարավորությունները ինչպես ԶԼՄ– ները», – նշում է սոցիոլոգը։

Back to top button