

Թեև Գերմանիան Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, բայց այդ հանգամանքը չի խանգարել գերմանացի միսիոներների հայափրկիչ ծրագրերի իրականացմանը։ Առանձնահատուկ էր Հոհաննես Լեփսիուսի դերը։
Նա 1896-ին հիմնել է Հայաստանի օգնության գերմանական միությունը։ Այս կառույցի Բեռլինի կոմիտեն շուտով վերածվել է գերմանական արևելյան առաքելության և որբանոցներ է բացել Ուրֆայում, Խոյում, Դիարբեքիրում, Ուրմիայում։
Լեփսիուսը հավաքել է հայերի ջարդերի և տեղահանությունների մասին տեղեկություններ դրանց ականատեսներից ու տարածել է տեղեկատվություն այդ ամենի մասին։ Նրան մեծապես աջակցել է Յակոբ Կյունցլերը։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 2-րդ: