ԿարևորՍպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հունվարի 21–ի երեկոյան ժամանել է Հայաստան, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 14–ին։

Back to top button