Հատուկ նախագիծ

Ամերիկացի Քըրքը Դդմաշեն գյուղում ակվապոնիկ է հիմնադրել․ «Հատուկ նախագիծ»

Դդմաշեն գյուղը վերջին շրջանում հայտնի է Հայաստանում գործող եզակի ակվապոնիկներից մեկով, որ հիմնադրել է տեղացի մի ընտանիք ամերիկացի պատմության ուսուցիչ Քըրք Ուելիսի հետ:

Պոնիկ նշանակում է աճեցնել առանց հողի՝ օգտագործելով քարեր ու կենդանիների, անգամ՝ մարդու արտազատումը: Քըրքը արդեն մի քանի տարի ապրում է Երևանում, հիշում է, որ երբ հերթական անգամ գնաց ԱՄՆ ու տեսավ, որ սեզոնային բանջարեղենը վաղուց կլոր տարին կա, մտածեց, որ Հայաստանում ևս կարելի է նման մի բան անել:

Իհարկե, առայժմ Կանաչ տանը՝ ակվապոնիկում, միայն չինական կաղամբազգիներ են, երբեմն էլ՝ հատուկենտ ռեհան, լոլիկ ու ավոկադո, բայց ամեն բան առջևում է: Ի դեպ, ակվապոնիկում աշխատող Լուսինեն և Մարինեն ասում են, որ սա իրենց կողմից կատարված միակ աշխատանքն է, որ վճարվում է:

Մինչև այստեղ գալը ոչ քիմիա գիտեին, ոչ էլ երբևէ լսել էին ակվապոնիկ բառը, հիմա այնքան են հմտացել, որ ծայրից ծայր կարող են պատմել բույսերի աճի, մեկ կաթիլ սխալ օգտագործված նյութի հետևանքի և այլնի մասին: Այստեղ 100 տոկոսանոց օրգանական արտադրություն է, որը Քըրքը հույս ունի մեծացնել ու լցնել նոր բուսատեսակներով, բանջարեղենով ու մրգերով:

Back to top button