

Ավարտվել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության նախավերջին՝ 8-րդ խաղափուլը։
Տղամարդկանց մրցաշարում գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը 8 հնարավորից վաստակել են 5.5 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը: Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներին է զիջում կես միավորով:
Կանանց մրցաշարում առաջատարը կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, ով 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ տեղում է կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր: Երրորդ տեղում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը՝ 5 միավոր:
Այսօր տեղի է ունենալու մրցաշարի վերջին խաղափուլը:
Հայաստանի առաջնությունների փակման արարողությունը տեղի կունենա հունվարի 22-ին։