Ռազմիկ Քամալյանը ծվել է 2002 թվականի փետրվարի 14-ին Աբովյան քաղաքում։ Մինչ զորակոչվելն ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» բաժինը։ Զորակոչվել է 2020-ի օգոստոսի 6-ին, ծառայել է Էջմիածնի ինժեներա-սակրավորային գումարտակում:
Պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ներքին Խնձորեսկ, իսկ հետո՝ Ջրական։ Պատերազմի ավարտից հետո, 2021-ի հուլիսին վիրավորվել է ականի պայթյունից։ Կոճից ներքև ոտքը ամպուտացվել է և պրոթեզավորվել։ Այժմ ապրում է բնականոն կյանքով, շարունակում է ուսումը ԵՊՀ-ում, սովորել է նաև ոսկերչություն։ «Եթե դու ուզում ես ապրել, հաստատ կապրես։ Պատերազմից հետո մենք ապրում ենք, մենք կարո’ղ ենք ապրել»,-ասում է Ռազմիկը: