ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Երևանն ու Թեհրանը կգործակցեն մի շարք ուղղություներով

Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատված հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի հետևյալ ոլորտներում․

  • բնապահպանություն
  • տրանսպորտային համակարգ (մետրոպոլիտեն, կառավարման կենտրոն)
  • մշակույթ
  • քաղաքաշինություն։

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնոել Թեհրանի քաղաքապետին, փոխքաղաքապետերին և քաղաքային խորհրդի անդամներին ջերմ ընդունելության և փորձի ու գիտելիքի փոխանակման պատրաստակամության համար։

«Մենք ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,-գրել է քաղաքապետը։

Back to top button