Հայկական հարց

Մեծ եղեռնի վկաները նաև օտարազգի միսիոներներն են․ «Հայկական հարց»

Համիդյան ջարդերի շրջանում և Հայոց ցեղասպանության տարիներին միսիոներական առաքելություններից շատերը և բարեգործական մի շարք կառույցներ դարձել են Արևմտյան Հայաստանում իրենց տեսածի վկաները։

Նրանց անդամները նվիրվել էին հայ որբերի հավաքագրման գործին։ Նրանք իրենց հուշերում, գրություններում և նամակներում բերել են հայության կոտորածների ու տեղահանության բազմաթիվ օրինակներ ու փաստեր։ Առանձնահատուկ էին ամերիկյան միսիոներների ջանքերն այս առումով։

Կլարա Բարտոն

Հիշատակության են արժանի Կորինա Շատկը և Կլարա Բարտոնը։ Նրանցից առաջինն Ուրֆայում իրեն հատկացված տան մեջ պատսպարել է ավելի քան 240 հայի, իսկ երկրորդը 1896-ին Վաշինգտոնում հրատարակել է իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ զեկույցների ժողովածու, որտեղ ամփոփված են նաև թուրքական իշխանությությունների կողմից իրականացված հայկական ջարդերի մասին տեղեկություններ։

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 1-ին:

Back to top button