ԿարևորՄիջազգային

Իրանը և ԵԱՏՄ-ն ստորագրել են ազատ առևտրի մասին հուշագիր

Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հինգշաբթի ստորագրել են ազատ առևտրի մասին հուշագիր, արարողությունը տեղի է ունեցել Թեհրանում Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում, հայտնում է РИА Новости-ին։

Փաստաթուղթը ստորագրվել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյման-Պաքի ներկայությամբ։

Իրանի հարաբերություններն այս միության հետ նոր փուլ են մտել 2020 թվականի նոյեմբերին արտոնյալ առևտրի ժամանակավոր համաձայնագրի իրագործմամբ։

Back to top button