

-Նրա երկու աղջիկները դարձան հրաշալի մասնագետներ,- սկսում է Մարտին Վարդազարյանը։- Մեկ դարձավ հայտնի ջութակահար, մյուսը՝ երգչուհի։
-Արի պայմանավորվենք,- շարունակում է Ռուբեն Մաթևոսյանը,- միայն դու ասա անունները։
Այս ընտանիքում, սակայն, բոլորն են հայտնի երաժիշտներ։
Կինը հայտնի երգչուհի Օֆելյա Համբարձումյանն է, աղջիկներից մեկը՝ Տաթևիկ Հովհաննիսյանը, ծնվել է 1955 թվականի հունիսի 3-ին` Երևանում։
Նա 1990 թվականից բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, հանդես է գալիս ամերիկյան ջազի հայտնի վարպետների հետ։ Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ավստրալիայի հայտնի միջազգային ջազ փառատոներում։ Երգում է ամերիկյան, բրազիլական և էթնիկ հայկական ջազ՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր ջազային մշակումներով։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ու նրա երաժշտական ընտանիքի մասին։