

Եվրոպային գազի դեֆիցիտի հաղթահարման գործում կօգնի Չինաստանը: Պարզապես չինացիները ոչ թե կմատակարարեն, այլ ավելի քիչ կսպառեն այդ հումքը:
Փորձագետների կանխատեսմամբ՝ կապույտ վառելիքի չինական պահանջարկը այս տարի չի վերադառնա նախքան համավարակը գրանցած մակարդակին։
2023-ին մոլորակի տնտեսության համար 6 ամիս առաջ կանխատեսված 3%-ի փոխարեն, այժմ սպասվում է լոկ 1.7% աճ:
Հոռետեսական սպասումներն ավելի շատ զարգացած երկրների մասով են: Վերլուծաբանները գտնում են, որ ռիսկի տակ են զարգացածների 95, իսկ զարգացող երկրների 70%-ը։