

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և աշխարհի լավագույն հինգ օպերային թատրոններից մեկը` Լոս Անջելեսի օպերան կհամագործակցեն։
Դա հնարավոր դարձավ նաև Գլենդելի քաղաքային խորհրդի հայազգի անդամ, այդ խորհրդի պատմության մեջ ամենաերիտասարդ և 6-րդ կին անդամ Էլեն Ասատրյանի ջանքերով։ Նա նախորդ տարեվերջին Հայաստանում էր և հանդիպումներ ունեցավ և օպերայի աշխատակազմի, և Երևանի քաղաքապետարանի իր գործընկերների հետ, ինչպես նաև այցելեց Գլենդեյլի քույր քաղաքներ Գյումրի, Կապան։ Երրորդ քույր քաղաքը՝ Արցախի Մարտունի, այցելել նրան չհաջողվեց շրջափակման պատճառով։
Գլենդեյլի քաղաքային խորհրդի աշխատանքները, հայաստանյան հանդիպումները և հայ համայնքի տարբեր սերունդների դիրքորոշումները Էլեն Ասատրյանի հետ մեր զրույցում։