Վերնատուն

21-րդ դարի «մեյնսթրիմից» դուրս մնացած գրականությունը՝ հայերեն․ «Վերնատուն»

Ի՞նչ ճանապարհ է անցնում թարգմանական գրականությունը․ ինչպե՞ս են ընտրվում գրքերը, ինչպե՞ս են հասնում ընթերցողին։

Թարգմանիչ, խմբագիր, հրատարակիչ, «Գիտանք» հրատարակչության հիմնադիր Ալեքսանդր Աղաբեկյանը երեք տասնամյակ աշխատում է գրահրատարակչական ոլորտում։

1992 թվականին հիմնադրել է «Գիտանք» հրատարակչությունը՝ հրատարակելով դասագրքեր, բառարաններ, ուսումնական — հանրամատչելի գրքեր։

2006թ․-ից սկսել է տպագրել «XXI դարի արձակ» թարգմանական գրականության շարքը։ Շուրջ 20 երկրների, ինչպես հրատարակիչն է ասում, «հայ հրատարակիչների ուշադրությունից դուրս մնացած հեղինակների լավագույն ստեղծագործություններ» թարգմանվել են անգլերենից և ֆրանսերենից։

Թարգմանությունները «գրական մեյնսթրիմից» դուրս մնացած ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ են։ «Եթե հարցնեք ինչու եմ այս գիրքը հրատարակել, կասեմ ուղղակի, որ դրանք ինձ դուր են եկել։ Ուրիշ բան չեմ կարող ասել։

Իհարկե, գիրքը պիտի լավ համբավ և ճանաչում ունենա, բայց առաջին հերթին ինձ համար կարևոր է գրքի բովանդակությունը», – ասում է Ալեքսանդր Աղաբեկյանը։ Աշխատում է, որ իր թարգմանած գրքերն արդիական լինեն, խոսեն հայաստանյան իրականության մասին։

Վերջին թարգմանություններից մեկը պատերազմի մասին է։ Նորվեգացի ժամանակակից գրող Ռոյ Յակոբսենի «Այրված քաղաքի հրեշտակը» վեպը պատմում է 1939 — 40 թվականների սովետա — ֆիննական պատերազմի մասին։ Հերոսը հրաժարվում է լքել հարազատ քաղաքը, երբ նահանջող ֆիննական բանակը տարհանում է ողջ բնակչությանը և հրկիզում այն։

Back to top button