Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Մենք կիսատ գործ ունենք․ Արամ Աբրահամյան․ «Կյանքին ասել այո՛»

«Զինվորական որոշեցի դառնալ զինվորականության հանդեպ ժողովրդի վերաբերմունքի պատճառով, համազգեստը սիրելու պատճառով»․ Զինվորական բարձրագույն կրթություն ստանալուց հետո Արամ Աբրահամյանը աշխատանքի անցավ Հայոց բանակում։ Զինվորական ծառայություն է իրականացրել հիմնականում Արցախում՝ Հադրութի շրջանի «Արա լեռ» կոչվող զորամասում։ 44-օրյա պատերազմի ընթացքում Մարտակերտում էր։

«Իմ բախտը բերել է, 44-օրյայի ընթացքում մահ չեմ տեսել, միակ ստորաբաժանումն է եղել, որ մահ չենք ունեցել»,-ասում է Արամը։ Այդուհանդերձ, չափազանց ծանր էր հետևել ամենօրյա կորուստների մասին ազդարարող լուրերին։ Ո՛չ մարդկային, ո՛չ էլ տարածքային կորուստների հետ մինչ օրս չի համակերպվել։ «Մենք կիսատ գործ ունենք, և այդ գործը պիտի հասցնենք ավարտին, որպեսզի մեր ապագա սերունդները հանգիստ ապրեն»,-ասում է։

Արամը նաև ապրիլյան պատերազմի մասնակից է։ Այժմ ծառայությունը շարունակում է Հայաստանի Զինված ուժերում։ Ամուսնացած է, ունի երկու տղա։ Ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 24-ին Հրազդան քաղաքում։

Back to top button