Հայագիտակ

Տանձափարախը՝ ոչ միայն անապատ, այլև մշակութային կենտրոն․ «Հայագիտակ»

Վահանը՝ Ձագիկ իշխանի որդին, որի մեջ չար ոգի էր մտել, երկար ժամանակ ճգնեց Տանձափարախի անապատում։ Բուժվեց ու դրա պատվին 911 թվականին կառուցեց նշանավոր Վահանավանքը։

Տանձափարախի կամ Բեխի անապատը շատ մոտ է Կապանին և գտնվում է սարի լանջին՝ անտառի մեջ։ Հիմա այն ներառվել է Կապան քաղաքի տարածքի մեջ։

Տանձափարախը եղել է ոչ միայն անապատ, այլև մշակութային կենտրոն, այստեղ գրվել և ծաղկվել են ձեռագիր մատյաններ։ Անապատը պատմա-մշակութային հուշարձան է։ Այստեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ, կատարվում են պեղումներ։

Back to top button