Խոշորացույց

Ուկրաինայում պատերազմը հարցեր լուծելու մեր օպերատիվ ժամանակն է. «Խոշորացույց»

Եթե 90-ականներին մենք ի վիճակի էինք ճեղքել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, ապա այժմ ի վիճակի չենք, ասում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։ Նա բացառում է բլոկադան ռազմական ճանապարհով բացելու հնարավորությունը, քանի որ դրա հետեւանքները Հայաստանի համար անկառավարելի կլինեն։

Ըստ նրա` գործող անվտանգային ճարտարապետության մեջ Հայաստանը խաղաքարտեր չի ունենալու, քանի որ լոկ միջոց է։ Գործող ճարտարապետություն ասելով նկատի ունի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը։ Բայց միաժամանակ նշում է, որ չի կարելի այդ ճարտարապետությունը միանգամից փոխել, դա աստիճանական աշխատանք է, որ անցած երկու տարում չի արվել։

Քաղաքագետը նաեւ շեշտում է, որ Արեւմուտքը` նախեւառաջ ԱՄՆ-ն, չի ցանկանում մասնակցել Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, առնչվել արցախյան թնջուկին, սակայն հետաքրքրված է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի անվտանգության պահպանմանը։

Արեգ Քոչինյանկ կարծում է, որ ռուս-ուկրաինական պատերազմում դադարը կսրի մեր տարածաշրջանի կոլֆլիկտոգեն իրավիճակը, ուստի այդ պատերազմի շարունակումը, ու կարեւոր չի կողմերից որ մեկի հաջողությամբ, ինչ-որ խնդիրներ լուծելու մեր օպերատիվ ժամանակն է։

  • Ինչ կլինի մեր տարածաշրջանում, եթե ռուս-ուկրաինական պատերազմը այս տարվա ընթացքում ինչ-որ լուծում, կամ հրադադար ունենա,
  • ինչ կլինի մեր տարածաշրջանում, եթե Ռուսաստանում ներքին քաղաքական դաշտի կամ քաղացողների փոփոխություն լինի,
  • ինչ կլինի եթե Թուրքիայի եւ Ռուսաստանի մեր տարածաշրջանում շահերի ընդհանրությունը ընդհատվի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արցախի շրջափակումը 30 տարի առաջ եւ այսօր. այս թեմայի շուրջ ենք խոսել Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանըի հետ։

Back to top button