ԿարևորՄիջազգային

Կյանքից հեռացել է Վախթանգ Կիկաբիձեն

84 տարեկանում մահացել է վրացի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն, այսօր հայտնել է վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսին։ 1978 թվականին դարձել է ԽՍՀՄ պետական ​​մրցանակի դափնեկիր։ 1980 թվականին Կիկաբիձեին շնորհվել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչում։

2020 թվականից նա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է։ Իր կարիերայի ընթացքում նա տասնյակ դերեր է խաղացել խորհրդային և վրացական կինոյում։ Ամենասիրված դերերից մեկը Վալիկո Միզանդարու կերպարն էր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։

Back to top button