Ծովահայեր

Երաժշտություն, որն ազդում է ջրի, մարդու օրգանիզմի ու վարքագծի վրա. «Ծովահայեր»

Տեսակետ կա, որ հնչյունների ազդեցությամբ ձևափոխվում է ջրի մոլեկուլային կառուցվածքը և այն ազդում է մարդու օրգանիզմի, մտածելակերպի ու գործողությունների վրա: Սա ոչ թե բանահյուսական զրույց ու հավատալիք է, այլ բազմաթիվ գիտափորձերի արդյունք, որոնք կատարվել են աշխարհի տարբեր լաբորատորիաներում։ Ինչպե՞ս են ազդում  հնչյուննները ջրի մոլեկուլների ձևավորման վրա և ինչպիսի՞ գործողությունների են դրդում մարդկանց… աշխարհում հայտնի գիտափորձերն ուսումնասիրել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Ասոյանը։

Լիլիթ Ասոյան

Պատմաբանը, խորանալով երաժշտության ասպարեզում, ուսումնասիրություններ, վերլուծություններ է կատարել և սեմինարներ է անցկացնում «Երաժշտության ստվերային կողմը, կամ՝ երաժշտությունը որպես կառավարման գործիք գլոբալիզացիայի պայմաններում» խորագրով։ Երաժշտության ազդեցության ոլորտներն հետազոտելիս, Լիլիթ Ասոյանն ուսումնասիրել և համադրել է նաև ջրի հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվող Ստանիսլավ Զենինի և Մասարու Էմոտոյի գիտափորձերը։

Լիլիթ Ասոյանն ասում է՝ իմանալով ջրի հատկությունները՝ մարդը կարող է փոխել նրա կառուցվածքը տարբեր ձայների և ձայնարկումների միջոցով. «Այսպես, բնության, բնական ձայները, դասական երաժշտությունը, բարեմաղթանքները և բարյացակամ բառերը, անգամ լուսանկարները ձևավորում են հստակ և գեղեցիկ բյուրեղներ։ Նման ջրի օգտագործումը կարող է առողջացնել մարդուն, փոխել նրա կյանքը դեպի բարեկեցություն: Ագրեսիվ և նեգատիվ բառերը, բարձրաձայն, անիմաստ, կտրուկ և անկանոն ձայները վատ են ազդում հեղուկից բաղկացած ամենայնի վրա»: 

Չայկովսկու «Կարապի լիճ» ստեղծագործության ազդեցությամբ բյուրեղացած ջուրը։ Լուսանկարը՝ Մասարու Էմոտոյի էջից

Լիլիթ Ասոյանը պատմում է, որ Դոկտոր Մասարուն հետազոտել է տարբեր վայրերից ջուր՝ օվկիանոսից, լճից, աղբյուրից, ծորակից․ «Առաջին արդյունքներից մեկը եղավ այն, որ ծորակի ջրից չեն ձևավորվում սիմետրիկ վեցանկյուն բյուրեղներ: Նույնը տեղի է ունենում խոշոր քաղաքների շրջակայքում գտնվող լճերի և գետերի ջրերի հետ: Իսկ հեռավոր վայրերում գտնվող լճերի և գետերի ջրերից ձևավորվում են անկրկնելի բյուրեղներ:

Էլվիս Պրեսլիի «Heartbreak hotel» ի ազդեցությամբ բյուրեղացած ջուրը։ Լուսանկարը՝ Մասարու Էմոտոյի էջից

Հատկապես գեղեցիկ են ստացվում բյուրեղները Բախի, Մոցարտի երաժշտության ազդեցության տակ: Ջոն Լենոնի «Imagine» երգը նույնպես ջուրը հավանեց: Այն ձևավորեց հստակ և սիմետրիկ բյուրեղ: Հակառակ դրան Էլվիս Պրեսլիի «Heartbreak hotel» երգը ջրի վրա առանձնապես տպավորություն չգործեց և սիմետրիկ բյուրեղ չստացվեց:

Հարդ ռոք և մետալիկ երաժշտության ազդեցությամբ տպավորված ջուրը։ Լուսանկարը՝ Մասարու Էմոտոյի էջից

Առահասարակ դասական երաժշտության պարագայում մենք գործ ունենք գեղեցկության և ներադաշնակության հետ: Իսկ ռոքը լիարժեք քաոսի տեսք ունի: «Մասարու Էմոտոն գտնում է, որ երաժշտական տոնայնությունը էներգիա է, որը ներազդում է ջրի վրա»,- ասում է Լիլիթ Ասոյանը:

Back to top button